Գյուլը, բանաձեւն անհարգալից է թուրքերի նկատմամբ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ խիստ արձագանքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. “Որոշման մեջ չկար որեւէ հարգանք թուրք ժողովրդի նկատմամբ: Քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքի համար Թուրքիան պատասխանատու չի լինելու”: